loader
Հայտարարություն․ Ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր

Հայտարարություն․ Ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր

Ապրիլի 25-ի հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը հանրությանն ու ոստիկանությանը: Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ․

«Հայտնում ենք, որ ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր, այլ պետության կայունությամբ մտահոգ, հասարակական կարգի պահպանման պատասխանատու, պետականության և քաղաքացու իրավունքների պաշտպան համակարգի ղեկավարի խոսք»:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ոՈստիկանությունը հրաժարվելու է կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրահանգ։ «Ոստիկանության եւ ոստիկանության պետի հայտարարությունները վկայում են, որ նրանք ուղղակիորեն հրաժարվելու են կատարելու Կարեն Կարապետյանի որևէ հրահանգ։ Նա վարչապետի պաշտոնակատար չէ, եւ նրանք իրավասու չեն կատարելու նրա հրահանգները»,- ասել էր Փաշինյանը։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս