loader
Հայտնաբերվել է 55 տարեկան տղամարդու դի. հարուցվել է քրգործ

Հայտնաբերվել է 55 տարեկան տղամարդու դի. հարուցվել է քրգործ

Հոկտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան 26բ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Պարզվել է տուժողի ինքնությունը, ով 55 տարեկան է՝ հաշվառված Երևան քաղաքում:

Դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման շրջանակներում պարզվել է, որ մահվան նախնական պատճառ է հանդիսացել «գանգուղեղային փակ վնասվածքը»:

Դեպքի առթիվ 21.10.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս