loader
Հայտնի են Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակակիրները

Հայտնի են Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակակիրները

Հայտնի են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակակիրները

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ներդրումի համար

Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ Հայոց ցեղասպանության թեման երաժշտության միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնելու և նահատակների հիշատակը «Ռեքվիեմով» հավերժացնելու համար

Մարչելո ՖԼՈՐԵՍ (Իտալիա) Ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ զանգվածային ոճրագործությունների պատմության ուսումնասիրության համար

Բժշկագիտություն

Մհեր ԲԻՇԱՐՅԱՆ, Մարինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Դիանա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Հայաստանի Հանրապետության տարածքում անձի նույնականացման և փորձա¬քննության նպատակով կատարված պոպուլյացիոն դիմածնոտային և գենոմային հետազոտություններ» աշխատության համար

Բնական գիտություններ

Գեղամ ԳևՈՐԳՅԱՆ, Կարեն ՔԵՌՅԱՆ «Որոշ օրթոգոնալ շարքերի զուգամիտության և միակության հարցեր» գիտական հոդվածների շարքի համար

Սամվել ՍԻՐԱԿԱՆՅԱՆ, Անուշ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Հետազոտություններ համակցված ալիցիկ¬լո և հետերոցիկլո[c]պիրիդինների բնագավառում. քիմիական և կենսաբանական հատկությունները» գիտական հոդվածների շարքի համար

Ֆիզիկա

Աշոտ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Կարինե ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ, Մարինա ԴԵՐՁՅԱՆ «Սցինտիլյացիոն և լազերային բյուրեղներում արատների հետազոտումը և նրանց վերահսկումը» գի¬տա¬կան հոդվածների շարքի համար

Տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ մրցանակ չի տրվել

Հումանիտար գիտություններ

Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆ «Ծառ-Ծաղկաքաղիկ» գրքի համար

Գրականություն

Հովհաննես ԵՐԱՆՅԱՆ «Մեղքի պարան» վեպի համար

Արա ԱՌԱՔԵԼՅԱՆ Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի թարգմանության համար

Արվեստ

Զավեն ԽԱՉԻԿՅԱՆ «Մենք կամ դիմանկար՝ Հայաստան» լուսանկարների շարքի համար

Հայկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Վահրամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Հայկ ԲԱԴԱԼՅԱՆ, Լուսինե ՍԱՐԳ¬ՍՅԱՆ «Ակնթարթ» լուսանկարների շարքի համար   

ՀՀ Նախագահի 2017 թվականի երիտասարդական մրցանակակիրներ՝

Արվեստ

Սիրանուշ ՄԽԻԹԱՐՅԱՆ «Pattern» լուսանկարների շարքի համար

Արթուր ՍԱՀԱԿՅԱՆ «Քամու հետ» վավերագրական ֆիլմի համար

Մանե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ադապտացիա» վավերագրական ֆիլմի համար

Մանե ԳՐԻԳՈՐՅԱՆ «Երկնքի և երկրի միջև» վավերագրական ֆիլմի համար

Գրականություն

Երվանդ ՎԱՐԴԱՆՅԱՆ «Անարխիստների կղզին» պատմվածքների ժողովածուի համար

Դասական երաժշտություն՝ երգեցողություն

Ջուլիետտա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ բարձր կատարողական արվեստի համար

Հովհաննես ԱՆԴՐԵԱՍՅԱՆ բարձր կատարողական արվեստի համար

Դասական երաժշտություն՝ գործիքային կատարում

Դիանա ԱԴԱՄՅԱՆ (ջութակ) լավագույն կատարման համար

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ (դաշնամուր) լավագույն կատարման համար

ՀՀ Նախագահի մրցանակի հիմնման օրից ի վեր (2001-2018 թվականներին) 378 անհատ և կազմակերպություն, այդ թվում՝ 26 միջազգային, արժանացել են մրցանակի։                                                

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս