loader
Հետախուզվողը բերման է ենթարկվել

Հետախուզվողը բերման է ենթարկվել

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխագելիչ միջոցառումների կազմակերպման եւ իրականացման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 15-ին՝ ժամը 16.05-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի Արցախի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2018թ.հունիսի 13-ից հետախուզվում էր ոստիկանության Արարատի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս