loader
 ՀՀ ԱՆ. Եթե սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա ոստիկանությունն իրավունք ունի ցրելու այն

ՀՀ ԱՆ. Եթե սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա ոստիկանությունն իրավունք ունի ցրելու այն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով ստեղծված իրավիճակում հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն: 

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս