loader
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է

Հունվարի 17–ի տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։  Ըստ աղբյուրի, նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը եւ շտապ օգնության կանչերը: Իրավիճակը կայունանում է:

Երեւանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով:  Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մանկական հաստատություններում, որպես կանխարգելիչ միջոցառում, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»՝ գրիպանման երեւույթներով հիվանդ երեխաների մուտքը բացառելու եւ սուր շնչառական վարակներով իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու համար: 

Միջոցառումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարաների մասնագետների ներգրավմամբ:

Գրիպից եւ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  1. հնարավորինս նվազեցնել շփումը, հատկապես՝ երեխաների, գրիպանման երեւույթներով հիվանդների հետ,
  2. գրիպանման երեւույթների առկայության դեպքում մի հաճախեք աշխատանքի, երեխաներին մի թույլատրեք հաճախելու մանկական հաստատություններ,
  3. հիվանդ լինելու դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ եւ դիմեք բժշկական օգնության,
  4. օգտագործեք շատ հեղուկներ, 
  5. հաճախակի օդափոխեք փակ տարածքները,
  6. հաճախ լվացեք ձեռքերը:
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս