loader
ՀՀ նախագահն անդրադարձել է արտահերթ ընտրությունների հարցին

ՀՀ նախագահն անդրադարձել է արտահերթ ընտրությունների հարցին

Արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի ՀՀ ազգային ժողովում և այնտեղ էլ պետք է լուծում տրվի: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Արտահերթ ընտրություններ պետք են, թե պետք չեն, ես կարծում եմ, որ երկու մեծ սուբյեկտ կա, որ պետք է որոշում կայացնի այդ հարցի շուրջ: Մեկը Հայաստանի ժողովուրդն է, մյուսը՝ ժողովրդի համապատասխան մարմինն Ազգային ժողովում»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտականությունը կլինի իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար և արդարացի:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս