loader
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմական ոստիկանության գործունեության հնարավորությունները, տարածքային և գլոբալանվտանգության արդիականացմանն ուղղված տարատեսակ հարցեր:

«ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափի շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը հանդիպել է մի շարք պետությունների ՌՈ ղեկավար կազմի հետ. քննարկվել են պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-գործընկերներ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված հարցեր, ձեռք են բերվել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս