loader
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Աստանա

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Աստանա

ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվելու Հայաստանի պատվիրակությունը, որը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, ԱԳ նախարարի խորհրդական, ԱԳՆ աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ԵՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ Ն. Կարապետյանը և ԱԳՆ իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի երկրորդ քարտուղար Անի Բադալյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս