loader
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը երկկողմ հանդիպումներ է անցկացրել ԱՊՀ գործընկերների հետ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը երկկողմ հանդիպումներ է անցկացրել ԱՊՀ գործընկերների հետ

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 13-ին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի, Ղազախստանի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևի, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գնդապետ Նուրլան Կիրեշեևի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում զինված ուժերի հետագա համագործակցության ուղղություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս