loader
Հոգեմետ նյութերի առաքելու կանոնների խախտման 7 դեպք է բացահայտվել

Հոգեմետ նյութերի առաքելու կանոնների խախտման 7 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 10, հոգեմետ նյութերի առաքելու կանոնների խախտման 7, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման և համակարգչային հանցագործության 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, փաստաթղթեր կեղծելու ու ծեծի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած: 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 և հայտնաբերելու 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողորուտի և անձնական ունեցվածքի գողության 4-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 20-ը՝ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս