loader
Հովհաննիսյան. Հանրագիր ներկայացնելու իրավունքը նորություն չէ

Հովհաննիսյան. Հանրագիր ներկայացնելու իրավունքը նորություն չէ

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը և հարակից օրինագծերի փաթեթը, որը ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պայմանավորում է Սահմանադրության փոփոխությամբ:

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անհատապես և այլ անձանց հետ միասին պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացել հանրագիր և ստանալ պատշաճ պատասխան»,-նկատեց նա՝ հավելելով, որ հանրագիր ներկայացնելու իրավունքը նորություն չէ, միջազգային պրակտիկայում կիրառվում է:

Փոխնախարարի համոզմամբ՝ հանրագիրը կարևոր քաղաքական իրավունք է, որը հանրությանը թույլ է տալիս պարտադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին գրություն ուղարկել, նրանց գործունեության թերությունների մասին տեղեկություն տալ և բարելավմանն ուղղված հասարակական կարծիքներ ընդգրկել, որից հետո էլ պաշտոնատար անձը միջոցներ կձեռնարկի հասարակական պահանջները բավարարելու ուղղությամբ:

«Փաստորեն նախագիծը փոխարինելու է գալիս «Քաղաքացիների դիմումների, ընդունելության և բողոքների մասին» օրենքին և գործելու է հիմնականում առաջարկությունների մասով, որոնք էլ բացառապես վերաբերելու են շահերի իրականացմանը, պաշտոնյաների գործունեությանը նպաստելուն, նրանց թերությունները մատնանշելուն »,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս