loader
Հովտաշատ գյուղում ավտոմեքենան բախվել է տան պատին

Հովտաշատ գյուղում ավտոմեքենան բախվել է տան պատին

Օգոստոսի 17-ին՝ ժամը 23:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում «Mersedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Թ., ծնված 1982թ.) բախվել է գյուղի տներից մեկի պատին և կողաշրջվել: Բախման հետևանքով վնասվել է տան պատը (մոտ 3 քմ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել լվացման աշխատանքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս