loader
Հրազդանում ամբողջությամբ այրվել է ինքնաշեն շինությունը. ներսում եղել է մոտ 30 հավ

Հրազդանում ամբողջությամբ այրվել է ինքնաշեն շինությունը. ներսում եղել է մոտ 30 հավ

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Միկրոշրջան թաղամասի թիվ 7 շենքին հարակից ինքնաշեն շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:30-ին:

Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն շինությունը` մոտ 6 քմ, ներսում՝ մոտ 30 հավ:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս