loader
Հրդեհ՝ անասնագոմում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ անասնագոմում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 13:17-ին, «911» ծառայությանն ահազանգ  է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի անասնագոմերից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 120 քմ տարածքում այրվում է անասնակեր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս