loader
Հրդեհ՝ Բերդ քաղաքում

Հրդեհ՝ Բերդ քաղաքում

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում այրվում է անասնակեր: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թեհլեյան փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 02:26-ին:

Այրվել են 200 հակ պահեստավորած անասնակեր և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս