loader
Հրդեհ՝ Դաշտ գյուղում

Հրդեհ՝ Դաշտ գյուղում

Հուլիսի 20-ին՝ ժամը 06:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:34-ին:

Տուժածներ չկան:

Ննջասենյակներում (30 քմ) այրվել է 2 մահճակալ, կենցաղային իրեր, գույք և փայտյա հատակն ամբողջությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս