loader
Հրդեհ՝ Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ

Հրդեհ՝ Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ:

Մինչև ժամը 01:52-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բոլոր օջախների վերջնական մարումը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս