loader
Հրդեհ՝ Թթուջուր գյուղում

Հրդեհ՝ Թթուջուր գյուղում

Նոյեմբերի 15-ին` ժամը 09:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքից: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:25-ին, մարվել՝ 10:50-ին:

Այրվել են տան ննջասենյակի փայտյա հատակը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ), գույքը՝ մասամբ, և ջերմահարվել է առաստաղը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս