loader
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող սրճարանի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում` 5000 քմ, Կենտրոնական գերեզմանատան տարածքում` 600 քմ, Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցում` մոտ 2 հա, Թեյշեբանիի փողոցում` մոտ 2 հա, հին գերեզմանատան տարածքում՝ մոտ 1500 քմ և 6 ծառ, Քանաքեռավանից դեպի Մրգաշեն գյուղ տանող ավտոճանապարհին՝ մոտ 2500 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 3 հա, Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին` մոտ 2000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում` մոտ 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 15 դեկորատիվ ծառ, Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Խաչատուր Աբովյանի անվան թանգարանի մոտակայքում` մոտ 1000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 20 դեկորատիվ ծառ, Սևանի փողոցի թիվ 5 մանկապարտեզի տարածքում՝ 1300 քմ, թիվ 10 մանկապարտեզի մոտակայքում ՝ 3000 քմ, Զեպելին գործարանի մոտակայքում՝ 1 հա, Սարալանջի գերեզմանատանը՝ 5000 քմ, Արզնի գյուղի Ալյոնուշկա մանկապարտեզի հարակից տարածքում՝ մոտ 7000 քմ, Չարենցավան քաղաքի եկեղեցու հարևանությամբ՝ 800 քմ, Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ, Սոլակ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 2000 քմ, Ակունք գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում` մոտ 60 հա խոտածածկույթ, մասամբ այրվել և ջերմահարվել մոտ 100 պտղատու ծառ, Արզնիի թռչնաֆաբրիկայի մոտակայքում` մոտ 2 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 7 դեկորատիվ ծառ, Եղվարդ քաղաքի Օձուտ կոչվող հանդամասում՝ մոտ 2 հա, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ 5 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք «Հռիփսիմե» եկեղեցու հարակից տարածքում՝ 500 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի Հակոբ Մեղապարտ փողոցի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Եղեգնաձոր քաղաքի Մոզրով գյուղի «Հրաշքատեղ» կոչվող տարածքում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի հարակից տարածքում՝ 800 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում՝ 200 քմ, Նոր Երզնկա գյուղի գերեզմանատանը՝ 600 քմ խոտածածկույթ, Թաթուլ գյուղի 15-րդ փողոցի թիվ 4 տան հարակից տարածքում՝ 500 հակ անասնակեր, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի սկզբնամասում՝ մոտ 1500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս