loader
Հունիսի 16-ից կմեկնարկեն Բեռլին- Երևան- Բեռլին երթուղով չվերթները

Հունիսի 16-ից կմեկնարկեն Բեռլին- Երևան- Բեռլին երթուղով չվերթները

Գերմանական Germania ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին- Երևան- Բեռլին երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: 

Հիշեցնենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև ուղիղ օդային կապ հաստատելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2016 թավականի ամռանը, երբ Գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել էր Germania ավիաընկերության եկամուտների կառավարման և երթուղիների ցանցի զարգացման տնօրեն Քլաուս Ալետենբուրգին և ավիաընկերության վաճառքի մենեջեր Ֆլորիան Ստահլին:

Բեռլին- Երևան- Բեռլին երթուղով չվերթների մեկնարկը կտրվի հունիսի 16-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս