loader
Բաբլոյան. Հունիսի 7-ին քննարկվելու է ՀՀ կառավարության ծրագիրը

Բաբլոյան. Հունիսի 7-ին քննարկվելու է ՀՀ կառավարության ծրագիրը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր: Ընդգծելով համատեղ նիստի կարևորությունը՝ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել Մուրմանսկում հունիսի 5-ից 8-ը նախատեսված նիստի անցկացման ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է ՀՀ նոր կառավարության ծրագիրը, իսկ մինչ այդ սպասվում են քննարկումներ նաեւ ՀՀ ԱԺ խմբակցություններում ու մշտական հանձնաժողովներում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս