loader
Հյուրասենյակում հայտնաբերվել է 53-ամյա քաղաքացու դին

Հյուրասենյակում հայտնաբերվել է 53-ամյա քաղաքացու դին

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «911» ծառայությանը մարտի 18-ին՝ ժամը 19:56-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է սեփականատեր Ա. Խ.-ի (ծնված 1966թ.) դին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս