loader

Ի՞նչ փոփոխություններ է նախատեսում Հարկային օրենսգիրքը մի շարք հարկատեսակների մասով (տեսանյութ)

Հետևողական լինելով տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեր նախաձեռնություններում՝ Հարկային օրենսգրքում մի շարք հարկատեսակների մասով փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես, նոր կարգավորումներ ունենք շահութահարկի մասով․ հավանության արժանացած բոլոր ներդրումային ծրագրերի համար շահութահարկի ամորտիզացիոն ժամկետները հարկ վճարողների հայեցողությամբ կարող են սահմանվել մինչև մեկ տարի: Շահութահարկից ազատվել են նաև ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժեթղթերի օտարման գործարքները, ինչը կնպաստի պոտենցիալ նոր ներդրողների ի հայտ գալուն: Ներդրվել է նաև շահութահարկի կանխավճարային մեխանիզմը, և նվազեցվել է եկամտային հարկի դրույքաչափն անհատ ձեռնարկատերերի համար:

Ամբողջական՝ այստեղ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս