loader
Ինքնաշեն վառարանի պայթելու հետևանքով տղամարդը վնասվածքներ է ստացել

Ինքնաշեն վառարանի պայթելու հետևանքով տղամարդը վնասվածքներ է ստացել

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11.25-ին, շտապ օգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի պոլիտրավմա» վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել 1959 թ. ծնված Գևորգ Ս.-ին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գևորգ Ս.-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 11.00-ի սահմաններում, իր տանը, ինքնաշեն վառարանի պայթելու հետևանքով: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս