loader
Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու Գրիգորյանին պատկանող կենդանիների կեցությունը Կենդանաբանական այգում

Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու Գրիգորյանին պատկանող կենդանիների կեցությունը Կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է աջակցել վայրի կենդանիների փրկությանը: Այս մասին նշված է Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ՝ Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով FPWC հիմնադրամի նախաձեռնությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, ուղևորվում է Էջմիածին՝ կենդանիներին մասնագիտական հնարավոր բուժօգնություն ցուցաբերելու և դրանց՝ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու:

Փոխքաղաքապետի հանձնարարականով՝ Կենդանաբանական այգին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու կենդանիների հետագա խնամքն ու կեցությունը Կենդանաբանական այգում:

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին, որի գործունեության կանոնադրական հիմնական նպատակներից է վայրի կենդանիների պահպանումը, հանձինս իր անձնակազմի, պատրաստակամություն է հայտնում աջակցել « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս