loader
Ջավադյան.Ավելացել են գնաճային սպասումները

Ջավադյան.Ավելացել են գնաճային սպասումները

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ Հայաստանում տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է ԿԲ կանխատեսմանը և կազմել է 2.6 տոկոս, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է:
Նրա խոսքով՝ ներկայումս մաքսատուրքերի և ակցիզային դրույքաչափերի գների բարձրացմամբ պայմանավորված ավելացել են գնաճային սպասումները, որոնք ուժգնանում են որոշ փորձագետների, գործիչների սպեկուլյատիվ շահարկումներով։
«Մենք այդ սպասումները համարում ենք գերագնահատված։ Դա է նաև հիմնավորումներից մեկը, որ չնայած գնաճային սպասումների ավելացմանը՝ Կենտրոնական բանկը դեկտեմբերի վերջին ամփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը», - նշեց ԿԲ նախագահը։

ԿԲ նախագահը համեմատականներ անցկացրեց հարևան երկրների հետ նշելով, որ 2017 թվականին Վրաստանում արձանագրվել է 6.7 տոկոս գնաճ, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս, Ռուսաստանում՝ 2.5 տոկոս, Ուկրաինայում՝ 19.9 տոկոս, Իրանում՝ 10 տոկոս։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս