loader
Ձևավորվել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ

Ձևավորվել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով  ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով:

Աշխատանքային խումբը համակարգելու են ՏԿԶ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:

Սահմանված ընթացակարգով քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ պաշտոնական էլ.հասցեով ([email protected]), փոստով (Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ առձեռն ներկայացնել նախարարության տեղեկատվական կենտրոն (Հանրապետության հրպ., Կառավարական տուն 3):

Աշխատանքային խմբում ընդգրկվել են ոլորտային պատասխանատուներ`դիմում-բողոքներին սահմանված կարգով ընթացք տալու և հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ գտնելու համար:

Քննության կառնվեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լիազորությունների շրջանակներում գտնվող դիմում-բողոքները, իսկ նախարարության իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցերը կուղղորդվեն համապատասխան լիազոր մարմիններ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս