loader
Ջրաձոր գյուղի մոտակայքում մեքենան գլորվել է ձորը. կա տուժած և մեկ զոհ

Ջրաձոր գյուղի մոտակայքում մեքենան գլորվել է ձորը. կա տուժած և մեկ զոհ

Հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ Ջրաձոր գյուղի մոտակայքում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70-80 մ գլորվել ձորը՝ հայտնվելով Ախուրյան գետի Իլլի վտակում: Պատահարի հետևանքով ուղևորը՝ Հ. Պ.-ն (ծնված 1988 թ.), մահացել է, իսկ Հ. Ս.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դին մոտ 40 մետրից բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս