loader
Ջրվեժի կամրջի մոտակայքում միմյանց են բախվել 3 մեքենաներ. կա զոհ

Ջրվեժի կամրջի մոտակայքում միմյանց են բախվել 3 մեքենաներ. կա զոհ

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հովհաննես Թևոսյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են «Nissan March» մակնիշի (վարորդը Ա. Ա., ծնված 1995 թ.), «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Է. Ք.) և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս