loader
Քաղաքացին հրացանը լիցքավորելիս կպել է ձգանին և վնասվածք ստացել

Քաղաքացին հրացանը լիցքավորելիս կպել է ձգանին և վնասվածք ստացել

Օգոստոսի 17-ին` ժամը 15-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը իր ընկերոջ գործարանային համարով օդամղիչ հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կպել է ձգանին և ստացել վնասվածք:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս