loader
Քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից ստացել է այրվածք և մահացել

Քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից ստացել է այրվածք և մահացել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Գեղամյանը, նույն օրը՝ ժամը 09.30-ի սահմաններում, իրենց տանը իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից է ստացել այրվածքը: 

Նույն օրը՝ ժամը 19.20-ին, Անդրանիկ Գեղամյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս