loader
Քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել և մահացել

Քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել և մահացել

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան անձը չպարզված քաղաքացու դի և սահմանազատել տարածքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս