loader
Քաղաքացին սպառնացել է իրեն վնասել. նրան ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Քաղաքացին սպառնացել է իրեն վնասել. նրան ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտակայքում գտնվող կինը գտնվում է հուզական վիճակում և սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ Է. Մ.-ն (ծնված 1960 թ.) գտնվել է հուզված, լարված և հոգեպես անկայուն վիճակում:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ Է. Մ.-ն վերադարձել է տուն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս