loader
Կալանավորված անձին այցի եկած քաղաքացու բաճկոնի աստառի տակից հայտնաբերվել է կասկածելի, բուսական զանգված

Կալանավորված անձին այցի եկած քաղաքացու բաճկոնի աստառի տակից հայտնաբերվել է կասկածելի, բուսական զանգված

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Դ.-ի բաճկոնի աստառի տակից հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված՝ ընդհանուր 26.9 գրքաշով: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս