loader
Կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը. ՔԿԾ նոր պետը՝ «Հրազդան» ՔԿՀ-ում

Կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը. ՔԿԾ նոր պետը՝ «Հրազդան» ՔԿՀ-ում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական աշխատանքային այցով եղել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ծառայության պետը խոսել է հիմնարկում առկա խնդիրների մասին, դիմել անձնակազմին՝ կոչ անելով լինել առավել զգոն, կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը, խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում, բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններն իրենց լիազորությունների շրջանակներում և ծառայել հավուր պատշաճի ի պաշտոնե վերապահված  իրավասությունների սահմաններում:

Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկում, զրուցել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ նրանց հուզող խնդիրների մասին:

Եղել է զբոսահրապարակում, ճաշարանում, որտեղ ծանոթացել է սննդի որակին, ճաշերի պատրաստման գործընթացին: 

Աշխատանքային այցի ավարտին ծառայության պետը տվել է համապատասխան հանձնարարականներ վերհանված խնդիրները հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս