loader

Կանխիկացվել և հափշտակվել է այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը. տեսանյութ

Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը:

Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախնական տվյալներով, 2018թ. սկզբին, երեք քաղաքացիներ ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, վարկ ստանալու համար երաշխավոր հադես գալու հարցով դիմել են մեկ այլ քաղաքացու: Ստանալով վերջինիս համաձայնությունը, ինչպես նաև անձնագիրն ու սոցիալական քարտը, ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատավարձի չափի վերաբերյալ: Նշված փաստաթղթերի հիման վրա ձևակերպել են աշխատավարձի ապահովմամբ վարկ, ստացել վարկի վճարային քարտ և 12.02.2018-13.02.2018թթ. ընված ժամանակահատվածում  նշված քարտից կանխիկացրել և հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 325 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննություն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս