loader
Կանխվել է 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Հուլիսի 14-ին՝ ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է կանխել քաղաքացի Ծ. Բ.-ի (1995 թ.) ինքնասպանության փորձը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս