loader
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

Հուլիսի 19-ին՝ ժամը 13:17-ին, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս