loader
Կապիտանը հափշտակել է 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ. հարուցվել է քրգործ

Կապիտանը հափշտակել է 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ՎՔՆ ծառայության նախկին պետը, կոչումով՝ կապիտան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասի մարտական հենակետերի տեսադիտարկումն ապահովող բենզոագրեգատներին հատկացվող 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ, ինչի կապակցությամբ կազմել է ապրանքագիր՝ մուտքագրելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և կատարելով կեղծ գրառումներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին կետերով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս