loader
Կարապետյան. Գյումրիում կյանքը որակապես փոխվելու է

Կարապետյան. Գյումրիում կյանքը որակապես փոխվելու է

«Գյումրիում կյանքը որակապես փոխվելու է: Մենք ռեգուլյար ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղի կյանքը փոխվի, և իրականում փոխվելու է», - այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշեց, որ այն պրոբլեմները, որ այսօր Գյումրին և ժողովուրդը ունեն, հաղթահարելի են։ «Ուղղակի պետք է լավատեսությամբ դրան նայել և համապատասխանաբար աշխատել», - ասաց Կարապետյանը։

Հարցին, թե ե՞րբ են աշխատատեղեր ստեղծվելու, վարչապետը պատասխանեց. «Ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմանները ստեղծում ենք, որպեսզի բիզնեսը գա, աշխատատեղ ստեղծի, հատուկ ծրագիր ունենք։ Աշխատատեղեր ե՞րբ են բացվելու՝ ի՞նչ պատասխանեմ Ձեզ, սիրելիս, ասեմ վաղը չէ մյուս օրը»։

Իսկ հարցին՝ ի՞նչ են անում աղքատությունը կրճատելու համար, Կարապետյանը արձագանքեց. «Կառավարության ամբողջական ծրագիրը դրան է ուղղված»։

Գյումրիում այսօր մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված երկրաշարժի 29-րդ տարելիցին։ Արարողությանը մասնակցում էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս