loader
Կարապետյան. Ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց

Կարապետյան. Ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց

«Ներկայումս ճանապարհաշինության ոլորտում ոլորտում գնումների գործընթացն իրականացնում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարության աշխատանքները որոշակի խնդիրներ են առաջացնում», - հունվարի 18-ին կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով գնումների գործընթացում միջազգային փորձում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը:

Կարեն Կարապետյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության ու ճանապարհների հիմնանորոգման ոլորոտում, նաև, ըստ անհրաժեշտության, պետական գնումների այլ ոլորտներում համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտի ներդրման առաջարկություններ:

 «Այս մոտեցմանը հիմնականում դեմ է Ֆիննախը՝ ասելով, որ հնարավոր է, էժան լուծումները բաց թողենք, բայց առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություն չունի: Պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք, մյուս կողմից` հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում ու ինչքանով ենք այդ մարդու աշխատանքներից ակնկալում լուծումներ», - ընդգծեց վարչապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս