loader
Կարապետյան. Շինարարության ոլորտում աշխուժություն ենք ակնկալում

Կարապետյան. Շինարարության ոլորտում աշխուժություն ենք ակնկալում

Այսօր կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան օրակարգին անցնելը ներկայացրեց հանձնարարականներ, որոնցից մեկը վերաբերում էր շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցմանը:

«2017-ի վերջում ոլորտում արձանագրվեց աճ, և առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացումՄիաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հանդիպումների հետ արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,-ասաց նա:

Վարչապետը, հաշվի առնելով վերոնշյալը, հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին և առաջարկեց Երևանի քաղաքապետին մեկ ամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ողջ գործընթացների հստակեցման և իրավասու մարմինների վարչարարությունների թույլտվությունների տրամադրման կարգերի պարզեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:

Բացի այդ, նա կառավարության աշխատակազմի ղեկավարին և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն։

«Շինարարության ոլորտում 2018թ. ակնկալում ենք  որոշակի աշխուժություն, պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել, որը որ տարբեր մեկնաբանությունների տեղիք չտա»,-ասաց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս