loader
Կառավարության մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Կառավարության մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրերով՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից:

Վարչապետի խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Ալեքսան Հարությունյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Ալեքսան Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Վլադիմիր Հակոբյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Հակոբյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, նրա փոխարեն աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

  • Վահե Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
  • Արթուր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»,:

Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Թադևոսյանը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Զոյա Բարսեղյանին 2018 թվականի մայիսի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս