loader
Ամանորյա տոնական օրերը կկրճատվեն

Ամանորյա տոնական օրերը կկրճատվեն

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ «Տոների և հիշատակ օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նշեց, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:

Նախագծին դեմ հանդես եկողներ չեղան և որոշումն ընդունվեց միաձայն:

«Սա նշանակում է, որ այս Նոր տարին կանցկացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի տոնական օրերն ավելի քիչ են լինելու»,- ասաց վարչապետը:

Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս