loader
Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ

Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից
Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ բոլոր նախարարությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ողջույնի խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի կառավարության
համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, որը բացի ֆինանսական
աջակցությունից իր փորձի և կարողությունների վրա հիմնվելով ճիշտ խորհուրդներ է տալիս առանցքային
ոլորտներում զարգացումն ապահովելու ուղղությամբ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացումը երկրի զարգացման համար կարևորագույն ոլորտներում՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվող ծրագրերի նպատակները համահունչ են Հայաստանի զարգացման տեսլականի հետ:

Փոխվարչապետը կարևորել է նմանատիպ հանդիպումների կազմակերպումը, որն առիթ է ստեղծում քննարկել
համատեղ ապագա անելիքները, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել կառավարությունում նման ձևաչափով հանդիպում
կազմակերպելու համար, խոսել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ 25 տարվա գործունեության և կառավարության հետ
համագործակցության մասին:

Ռիչարդ Միլսը նշել է. «Հայաստանը կարող է հպարտանալ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունն այստեղ մարդասիրական օգնությունից վերաուղղորդվել է դեպի առևտրի խթանում և պատշաճ կառավարում: Սա օգնում է տնտեսական աճին և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելով կենսապայմանների և կենսամակարդակի բարելավման: Մեր գործընկերների հետ մեկտեղ մենք կերտում ենք մի այնպիսի ապագա, որը երկուստեք շահավետ է մեր ժողովուրդների համար»:

Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը ներկայացրել է
կազմակերպության ընդհանուր գործունեությունը, նպատակները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև խոսել
կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքում տեղի ունեցած
բարեփոխումների մասին: Այնուհետև հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում
առկա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ ծրագրեր իրականացնելու
հնարավորությունների շուրջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս