loader
Կարեն Կարապետյանը հանդիպել է IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ

Կարեն Կարապետյանը հանդիպել է IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կառավարության
կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»
հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը և
նախաձեռնությունները, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում առաջիկայում
կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս