loader
ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը

ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Երևանի ավագանու ընտրություններում 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

«Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս