loader
Ռազմական եւ ավիացիոն համալսարանները միավորվում են

Ռազմական եւ ավիացիոն համալսարանները միավորվում են

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ստորագրել են հուշագիր՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համալսարանային տարածքի արդիականացման» նախագծի աջակցության վերաբերյալ:   

Հուշագրով հիմնադրամը 5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման և վերակառուցման մեծածավալ ծրագրի իրականացման համար:

Իր խոսքում Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ պաշտպանական գերատեսչությունը մեծ ուշադրություն է դարձնում ռազմական կրթության ոլորտին և այդ ուղղությամբ կատարված առաջին, նշանակալի քայլը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխումն էր Դիլիջանի գերժամանակակից համալիր։ Հաջորդ փուլով խնդիր է դրվել ռազմական համալսարանը նույնպես համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափորոշիչներին:

«Այժմ ձևավորված աշխատանքային խումբը քննարկում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների մեկտեղման գործընթացն ու տարբեր բաժիններով, բաժանմունքներով մեկ ռազմական համալսարան ունենալու գաղափարը: Ակնկալվում է, որ նոր համալսարանը կտեղակայվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում` լրացուցիչ շենքային պայմանների ապահովմամբ»,- ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` շեշտելով, որ «Իզմիրլյան» հիմնադրամը համալսարանի ստեղծման օրվանից եղել է կառույցի կողքին և այսօր էլ, նոր հուշագրի ստորագրմամբ, հերթական քայլն է կատարում:

Միջոցառման ընթացքում ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը ներկայացրել է համալսարանի շենքային հնարավորությունների բարելավման նախագիծը, որով նախատեսվում է կառուցել զորանոցային առավել հարմարավետ պայմաններով, գրադարանով, համակարգչային դասասենյակներով, սպորտային համալիրով ապահովված գերժամանակակից կրթական համալիր:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտվել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս