loader
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը պարգևատրել է ոստիկանության մի խումբ ծառայողների

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը պարգևատրել է ոստիկանության մի խումբ ծառայողների

Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է  Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ  Արման Պողոսյանին և մարզային ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում  կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը շեշտեց, որ բարձր է գնահատում  երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փոխգործակցության նոր նշաձող սահմանելու գործում:

ՔԿ նախագահի տեղակալը, անդրադառնալով վերջերս տարբեր մարզում կատարված ծանր և առանձնապես ծանր hանցագործություններին,  նկատեց, որ տեղի ունեցածը հնարավոր եղավ արագ բացահայտել քննիչների և ոստիկանների արագ արձագանքման, համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ իր հերթին ընդգծեց երկու ծառայությունների համագործակցության անհրաժեշտությունն ու փոխգործակցության զարգացումը, որը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ազդակ է։ «Մենք ունենք համատեղ աշխատանքի երկարամյա փորձ, որի շնորհիվ բացահայտվել, բացահայտվում և, անգամ, կանխվում են առանձնապես  ծանր հանցագործություններ»,- շեշտեց  Ոստիկանապետը:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում մեծածավալ քննչական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև սերտ համագործակցություն ապահովելու համար քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար մեդալով» և ՀՀ ոստիկանության պատվոգրով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ՀՀ քննչական կոմիտեի հետ  արդյունավետ համագործակցության՝ համատեղ ձեռնարկված և իրականացրած անհետաձգելի մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, հնչեղություն ստացած ծանր և առանձնապես ծանր  հանցագործությունները կարճ ժամանակում բացահայտելու համար պարգևների արժանացան ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ, փորձագետներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս